Ռուսաստանը, Իրանը և Ղազախստանը բանակցում են երկրների միջև կապի և հաղորդակցման նոր համակարգ ստեղծելու շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի, Իրանի և Ղազախստանի ներկայացուցիչները փետրվարի 15-20-ը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն երեք երկրների միջև օպտիկամանրաթելային կապի գիծ ստեղծելու նախաձեռնության շուրջ, հայտարարել է Ղազախստանի թվային զարգացման նախարար Բաղդատ Մուսին՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո։
«Այո, մենք ընդհանուր փոխըմբռնման ենք հասել, այս նախագիծը շատ կարևոր է, և Իրանը շահագրգռված է դրանում։ Բանակցությունների հաջորդ փուլն ավելի առարկայական հարցերի շուրջ է լինելու, այն տեղի է ունենալու Մոսկվայում, պայմանավորվել ենք հանդիպել փետրվարի15 -20-ը»,- ասել է նա։
Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի միջև օպտիկամանրաթելային կապի գիծ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։