Դա նույն է որ Ալիևը «հանուն խաղաղության» պահանջի փոխել մեր կրոնը կամ ազգությունը, կամ Հայաստանի անվանումը. Աբովյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Արման Աբովյանը, արձագաքելով Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությանը, գրում է.
«Ալիևը պաշտոնապես պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը։
Հիմա հետաքրքիր է՝ ին՞չ հերթական «կռուտիտ» են հորինելու ՀՀ թավշյա և ծայրահեղ թրքասեր իշխանությունները, որ արդարացնեն իրենց հերթական քայլը, Ալիևի պահանջները բավարարելու համար։
Հա ի դեպ, երբ Ալիևը պահանջում է «հանուն խաղաղության» փոխել Սահմանադրությունը, դա նույն է որ նա պահանջի մեզ փոխել կրոնը կամ ազգությունը, կամ օրինակ Հայաստանի անվանումը։
Հա մոռացա... ինչպես կասեր դասականը՝ Ծափ տվեք արա»։