Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան, այս իշխանությունները ուրանում են ամեն ինչ․ Արծվիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների գործունեությանը՝ հարցադրում անելով, թե առհասարակ ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված այդ հանձնաժողովների աշխատանքները։

«Եթե ուշադիր նայենք՝ 2023թ-ի դեկտեմբերին կառավարությունը ընդունել է մի որոշում, որը որևէ սկզբունք չի պարունակում իր մեջ, թե հայկական կողմը ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։ Ավելին, սևով սպիտակի վրա նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ընդունում են այդ փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, աշխատակարգ էլ չի։

Սկզբունքները պետք է արտացոլված լինեն փաստաթղթում և բխեն  միազգային լավագույն փորձից, որը արտացոլված է ԵԱՀԿ փաստաթղթում։ Ալիևը հոխորտում է, թե այն ինչ իմ տիրապետության տակ է իմն է ու մնացածներն էլ պետք է տաք, հայկական կողմը տալիս է 0 արձագանք։ Հակառակը, Նիկոլ Փաշինյանը ու իր վարչակարգը իրենց հայտարարություններով պատրաստ են ամեն ինչ զիջել՝ անկլավներից սկսած ավարտված պետականության հիմքերով»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 29․800 կմ քա-ն պահելու մասին թեզը ևս կեղծ է։

«Եթե դեկտեմբերին կառավարությունը ընդունում է նման որոշում, որը, ըստ էության միջազգային համաձայնություն է, որքանո՞վ է այդ համաձայնությունը  իրավաչափ, եթե այն չի անցնում  հայաստանյան ներպետական ընթացակարգով։ Ով է տվել իրեն իրավունք, որ վերցնում, Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում։

Ուժի չկիրառում, դրա ներքո այսօր բռնազավթված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրսբերման որևէ դրույթի բացակայություն, հումանիտար որևէ թեմայի չարծարծում, այս պայմաններում ի՞նչ հարցեր պետք է քննարկեն։

Ես միշտ դեմ եմ եղել, որ Ալմաթիի փաստաթուղթը բերում մտցնում են այս գործընթացների մեջ, բայց այնուհանդերձ ինչո՞ւ, որպես կարևորագույն,  սկզբունք չի դրվում այն պահը, որ երկրների համար առկա կամ փաստացի սահման արտահայտությունը  վերաբերելի է այդ երկրի՝ պաշտոնապես անդամակցության վավերացման  պահից»,- ընդգծեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ տարվող գործընթացում Նիկոլ Փաշինյանը վարում է միայն զիջման քաղաքականություն։

«Անկախ նրանից, ՀՀ իշխանությունները  ի՞նչ կասեն, եթե ադրբեջանական ու թուրքական պահանջը վերաձևակերպած է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, անցյալի իրավունքներից, նույնիսկ եթե դու ներքին համոզում ունես, որ դա լավ բան է, դու դա չպետք է անես, որովհետև քո թշնամու ասածը անելը նշանակում է՝ ենթարկվում ես նրա կանոններին։

Սարսափելի է գիտակցել, որ այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ Երրորդ հանրապետության  հիմքերը։ Դա նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա, իրենք ասում ենք բերեք այդ հիմքերը փոխենք։ Եթե փոխում ես հիմքը, նշանակում է շենքը քանդում ես, դա նշանակում է վերացնել Երրորդ հանրապետությունը, այսօրվա իշխանությունը գնում է դրան։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ, չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան, քանի կա այս իշխանությունը մենք անընդհատ պարտվելու ենք։

Նիկոլ Փաշինյանը ու իր վարչակարգը ցանկանում են ՀՀ-ն դարձնել «ՔՊստան»՝ առանց ազգային իղձերի ու հայ մարդու ինքնության պահպանման»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Փարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Ամենադիտված