Ադրբեջանը Սերբիայի ՊՆ-ի հետ ստորագրել է երկկողմ ռազմական համագործակցության փաստաթուղթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել ռազմական համագործակցության շուրջ երկկողմ բանակցություններ։
Քննարկվել են Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլան։