ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին MediaHub-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Տեղեկացանք, որ հայտնաբերված և ՔԿ ներկայացված Երևան քաղաքի բնակչին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Մարիաննա Արամյան