Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իշխանություն, որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասցրեց «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, քննարկումից սահուն անցում կատարել Ադրբեջանին «չհարձակման պայմանագիր» առաջարկելուն, այլև ադրբեջանական ԱԳՆ-ից մերժման նման մի արձագանք ստացավ: Սա՝ եթե չհաշվենք պաշտոնական Բաքվի՝ պրոֆեսիոնալ հանցագործի հղկված շանտաժ հիշեցնող մշտական ձևակերպումները հիշյալ արձագանքում: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, այդ երկրից ու դրա ղեկավարությունից այլ բան սպասելն ուղղակի անլուրջ է:

Հարցն այն է, որ առկա իրավիճակում, մանավանդ Ալիևի շարունակական ռազմատենչ, հակահայկական, հակահայաստանյան հայտարարությունների համատեքստում «խաղաղության», «չհարձակման», «զորքերի հայելային հետքաշման» մասին խոսքերը, շատ մեղմ ասած, անհասկանալի են հնչում: Եթե չասենք ավելին: Նկատենք, որ մեկնաբանները սովորաբար կենտրոնանում են Փաշինյանի, նրա հայտարարությունների, դրանց դետալների վրա, և շատ հազվադեպ են շոշափում այն հարցը, թե, առհասարակ, ում են հասցեագրված բոլոր այդ «խաղաղության», «չհարձակման» մասին խոսքերը: Այնինչ, դա ոչ պակաս կարևոր հարց է: Իսկ հասցեագրված են այդ հայտարարություններն ամենից առաջ Ադրբեջանին կամ այն գլխավորող Իլհամ Ալիևին:

Չգիտես ինչու, մանավանդ փաշինյանական իշխանության քարոզիչները, իրենց անդրադարձներում, ելույթներում այնպիսի ենթատեքստային տպավորություն են ձևավորում, թե խոսքը ոչ թե մեզ ու մեր պետությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող թշնամու մասին է, այլ զուտ հարևան երկրի ղեկավարի: Էական հանգամանքը, որ Ադրբեջանը հանցագործ ու թշնամի պետություն է, որ այնտեղ հայատյացությունը պետական քաղաքականության ու քարոզչության կարևոր բաղադրիչ է, որ այնտեղ դեռ մանկապարտեզի տարիքից սովորեցնում են մորթել ու սպանել հայերին և այլն, և այդպես շարունակ, կարծես միտումնավոր «շրջանցվում» կամ լռության է մատնվում:

Այնինչ, կրկնենք, դա չափազանց կարևոր հանգամանք է: Կարելի է ասել՝ առաջնային: Եթե որևէ մեկը ասի, որ ինքը խաղաղության կողմնակից չէ, ուրեմն, առնվազն հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: Այլ հարց է խաղաղությանը միշտ պատրաստ լինելը, այլ հարց է հանրության դիմադրողականությունը, իմունիտետը: Բայց հազիվ թե գտնվի որևէ ադեկվատ անձնավորություն, որ դեմ լինի խաղաղությանը: Խնդիրն այստեղ բացարձակ այլ է: Երբեք ու ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ, որ խոսքն ուղղակիորեն թշնամու մասին է: Թշնամու, որ հայկական Արցախը (որը Փաշինյանն ուրացավ ու ադրբեջանաթուրքական ցեղասպանական ագրեսիայի ժամանակ թողեց մենակ) բռնազավթելուց ու հայաթափելուց հետո հստակ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունը զավթելու և ոչնչացնելու անթաքույց նպատակների մասին:

Ու եթե նույնիսկ որևէ թուղթ ստորագրվի, ինչպիսի՞ն է լինելու դրա ճակատագիրը՝ նորից հաշվի առնելով, որ գործ ունենք թուրքադրբեջանական տանդեմի հետ, որը պատմականորեն միշտ էլ դրժել և ուրացել է բազմաթիվ նման թղթեր: Նմա՞ն պայմանագրեր են խախտվել ու առոչինչ համարվել Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, դեռ չխոսենք պատմական այլ օրինակների մասին: Համաշխարհային պատմությունը նման «խաղաղության պայմանագրերի» տապանաքարերով է սալարկված:

Եվ այստեղ առաջ է գալիս հաջորդ կարևոր հանգամանքը՝ երաշխավորի գործոնը: Իսկ ո՞վ է լինելու այդ պայմանագրի միջազգային երաշխավորը, եթե երբևէ նման փաստաթուղթ ստորագրվի:

Այս հարցը կարծես միջանկյալ պատասխան էր ստացել առ այն, որ Փաշինյանի վարչակազմը, իր ղեկավարի գլխավորությամբ, սկսեց հակվել դեպի զուտ երկկողմ պայմանավորվածության տարբերակը, որը ադրբեջանական կողմի (Թուրքիայի) առաջարկն էր, ըստ էության: Բայց դա ինքնին ոչ միայն ծայրահեղ անլրջություն է, այլև չափազանց վտանգավոր «խայծ»: Նկատի ունենք գործը զուտ երկկողմ «բանակցություններին» ու «պայմանավորվածության» հանգեցնելը: Ճիշտ է, երաշխավորների պարագայում էլ, ներողություն տաֆտալոգիայի համար, լիարժեք երաշխիք հազիվ թե լինի, բայց այլ բան է միայնակ մնալը, այլ բան՝ միջազգային գործընկերների երաշխավորությամբ ստորագրված փաստաթուղթը: Իսկ խնդիրներ ասելով՝ նկատի ունենք առաջին հերթին այն, որ եթե, ենթադրենք, Արևմուտքն է լինելու երաշխավոր, ապա նույնիսկ ամենամոլի արևմտամետները կամ «գրանտով» արևմտամետ «աշխատողները» հասցրեցին տեսնել, որ «անգլիական նավերն» առաջվա նման չեն կարողանում մագլցել հայկական լեռները: Եթե երաշխավորը Ռուսաստանն է լինելու, ինչն ավելի իրատեսական տարբերակ է, ապա Փաշինյանը հասցրել է էապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, ինչից անխուսափելիորեն հասցրել է օգտվել Ալիևը՝ այդ ամենից բխող հետևանքներով:

Ամփոփենք. որքան էլ դա դժվար կամ ձեռնտու չէ գիտակցել, բայց ակնբախ իրողություն է, որ թուրքը մնում է թուրք: Երկրորդ՝ նա թշնամի է, և նրա նպատակն ու ծրագիրն անփոփոխ է՝ Հայաստանի պետականության վերացում, հայության իսպառ հայրենազրկում կամ ֆիզիկական բնաջնջում: Երրորդ՝ թուրքը (թշնամին) հասկանում է միայն ուժի լեզուն: Միայն այդ լեզվով «պայմանագրերն» են նրան խաղաղեցնում: Իսկ նման պայմանագիր առաջարկելու համար ամենից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խաղաղության, այլ առաջին հերթին այդ խաղաղության սպառնալիքին դիմակայելու կամք ու կարողություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կունենա ազգային իշխանություն, հայությանը համախմբող, այլ ոչ թե մասնատող ու ջլատող քաղաքական վերնախավ, առկա իրավիճակում երկիրն ընկած վիճակից ոտքի կանգնեցնող ծրագիր և այն իրագործողներ, այլ ոչ թե ներկայիս՝ խաղաղություն ու չհարձակում մուրացող ղեկավարություն, որն իրեն վաղուց լրիվ սպառել է, քաղաքական բանկրոտ է, և որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Ամենադիտված