Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը: Հայտնել է ՀՀ Ազգային ժողովը։ 

Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ համագործակցության բազմակողմ օրակարգ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտմանը՝ ԱԺ նախագահը չեխ գործընկերներին է ներկայացրել առկա խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Ադրբեջանի վարած քաղաքականությունը, սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս գործընթացը տանում է փակուղի»,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել. «Այս առումով ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն անվտանգային հարթության վրա Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Արժեւորում ենք Չեխիայի ներդրումն այս հարցում»:

Մարկետա Պեկարովա Ադամովան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ Չեխիան կփորձի նպաստել Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը:

Կողմերը քննարկել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Խորհրդարանների ղեկավարները կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ․ ինչ է հայտնիԱրամուսում լարված իրավիճակ է. 1 օրում 4 սպանվածների հարազատները «ոտքի» են կանգնելՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ Երկու զգուշացում ՄոսկվայիցԱրտառոց դեպք` ԵրևանումՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Երևանի Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀ Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Լայֆ Մեդ» ԲԿ-ն՝ երեխայի մաhվան մասինԽաչատուրյանն ու Իրաքի նախագահը քննարկել են TRIPP-ը Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներ | «Նոա»-ն հաղթեց ու դեռ փլեյ-օֆֆում խաղալու շանսեր ունի «Հայաստանի «վերածրագրավորումը» . Ինչի՞ է փորձում հասնել Արևմուտքը Երևանին միլիոնավոր եվրոներ հատկացնելով» Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը «Խողովակային ընտրություն. ի՞նչ է թաքնված Երևան-Բեռլին համագործակցության հետևում» Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ․ պատմության այս օրը (12 դեկտեմբեր)Սպասվում են տեղումներՆաիրի համայնքի ղեկավարի եկամուտները 4 տարում 5 անգամ աճել են. «Ժողովուրդ» ԱԱԾ–ն վայրագ ճնշումներ է գործադրել. Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը. «Հրապարակ» Սոթքում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են արել. բացառիկ. «Ժողովուրդ» Անկում՝ տարադրամի շուկայում8 հազար դոլարը 8 հարյուր է դարձել․ «Հրապարակ» Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. ԼավրովԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունըԵս մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հայտնվելով Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանԹրամփը թողարկել է 1 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտ» ներգաղթային վիզաներ Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրանտ Բաքվում ձերբակալվել են Հովսանի միջազգային առևտրի նավահանգստի ղեկավարը և այլ անձինք ԱՄՆ-ն և Իսրայելը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հարցում ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ ՔՊ-ն կրկնօրինակում է նախկինների արատավոր բարքերը Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձովՓաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Ավանեսյանը՝ դասապրոցեսների դադարեցման մասինԱդրբեջանական դպրոցում աշակերտներ են թnւնավորվել մաստակից ու հոսպիտալացվել․ ինչ է հայտնիԵրկար ժամանակ ջուր չի լինի
Ամենադիտված