«Խորհրդարանական դիվանագիտությունը կարող է խաղալ կարևոր դեր». ԱԳՆ-ն՝ Չունգոնգի հետ հանդիպման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հանդիպմանը․
«Հաշվի առնելով աշխարհի տարբեր անկյուններում աճող անկայունությունը` խորհրդարանական դիվանագիտությունը կարող է խաղալ կարևոր դեր` նաև բարձրաձայնելով միջազգային իրավունքի խախտումների մասին, տարբեր հնարավոր արդար լուծումների վերաբերյալ հանրային քննարկումները խթանելով` այդպիսով նպաստելով խաղաղության ջանքերին»,- գրել է նա։