Մոսկվան խիստ նախազգուշացում է ուղղել Վաշինգտոնին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան խիստ նախազգուշացում է ուղղել Վաշինգտոնին՝ Միացյալ Նահանգների կողմից Միացյալ Թագավորությունում միջուկային զենք տեղակայելու մասին վերջին օրերին հնչող հայտարարությունների կապակցությամբ։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, դա էսկալացիային ուղղված լուրջ քայլ կլինի։
«Ինչ վերաբերում է ամերիկյան մարտավարական միջուկային զենքը բրիտանական տարածք վերադարձնելու հիպոթետիկ հնարավորությանը, ապա ցանկանում եմ ամենախիստ ձևով զգուշացնել՝ հրաժարվել այդ ապակայունացնող քայլից»,- ասել է Ռյաբկովը։
Նրա բնորոշմամբ՝ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման սցենարը հավանական է, սակայն դա էսկալացիային ուղղված քայլ է, որը պետք է կանխել։