Մեր առաջնահերթությունը պատերազմը դադարեցնելն է. ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ այժմ իրենց առաջնահերթությունը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելն ու ներխուժող ուժերին Գազայից դուրս բերելն է։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Նրա խոսքով՝ Պաղեստինի դիմադրության շարժումը պատրաստ է ընդունելու ցանկացած լուրջ և գործնական ծրագիր կամ գաղափար՝ պայմանով, որ այն հանգեցնի «Սիոնիստական ռեժիմի» (Իսրայել) ագրեսիայի ամբողջական դադարեցմանը և ապաստան տրամադրի պաղեստինյան ժողովրդին։
«Մեր մյուս պայմաններն են ավերակների վերակառուցումը, Գազայի շրջափակման վերացումը և գերիների փոխանակման գործընթացի ավարտը, որը պետք է երաշխավորի պաղեստինցի հերոս բանտարկյալների ազատ արձակումը», - ասել է Հանիան։