Արտակարգ դեպք՝ Երևանում․ ЗИЛ-ը բախվել է էլեկտրասյանը և կոտրել հետիոտնային անցման լուսացույցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մխիթար Մուրադյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը և հետիոտնային անցման համար տեղադրված լուսացույցին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Եսայանն ու Հովսեփ Հովհաննիսյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: