Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 27-28-ին, ի պաշտպանություն Արցախի, ավելի քան 50 եվրոպական քաղաքում կազմակերպվել են հավաքներ, ցույցեր, իրազեկման և այլ գործողություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը 2024թ․ հունվարի 27-28-ը անցկացրեց երկրորդ համաեվրոպական համախմբումը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023թ․ հեկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում և եվրոպական 13 քաղաքներում կազմակերպված բողոքի համաժամանակյա ցույցերն էին։

Այս անգամ, ավելի քան 50 եվրոպական քաղաքներում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների միջոցով, «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը Եվրոպական միության, եվրոպական երկրների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավարությունից պահանջում էր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռամագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, զորակցություն հայտնել բռնի տեղահանված արցախահայությանն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։

Եվրոպահայ հարյուրավոր կազմակերպություններ միասնականությամբ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին։ Համայնքային խորհուրդները, եկեղեցական, քաղաքական, բարեգործական, մարզական, երիտասարդական, մշակութային, տեղական և համահայկական միություններն իրենց կարևոր դերն ունեցան երկօրյա միջոցառումների հաջողության մեջ։

Եվրոպահայության այս զորաշարժի հիմնական նպատակն էր մերժել հուսալքությունն ու պարտվողական կեցվածքը, զգաստության և պայքարի կոչ ուղղել Եվրոպայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությանը՝ պաշտպանելու իր շահերը։ Հայության բազմահազար ներկայացուցիչների մասնակցությունը ցույց տվեց, որ եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում և վճռական է շարունակելու պայքարը։

Կազմակերպված ձեռնարկները ներառում էին հավաքներ, ցույցեր, իրազեկման գործողություններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություն և այլն, որոնց մասնակցություն են ունեցել նաև բազմաթիվ օտար քաղաքական կուսակցություններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դեմքեր, ինչպես նաև մեծաթիվ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նույնպես արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն արցախահայության իրավունքների վերականգնման։

Հավաքների ընթացքում ընթերցվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը, որով վերջիններս զորակցություն էին հայտնում  «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժմանը և ավելացնում․ «այս աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են» և արցախահայության անունից «երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որը ցուցաբերում են եվրոպական հարյուրավոր կազմակերպություններ՝ Արցախի օժանդակության նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով»։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ընդլայնելու է իր ցանցը և 2023թ․ հունիսին իր պահանջներին միացած եվրոպական 470 կազմակերպությունների ցանկին ավելանալու են հայկական և օտար բազմաթիվ կազմակերպություններ։ Շուտով հանրությանը կներկայացվի Եվրոպական միության և եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված նոր պահանջագիր և դրան միացած հարյուրավոր կազմակերպությունների նոր ցանկ։

Պուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ․ ինչ է հայտնիԱրամուսում լարված իրավիճակ է. 1 օրում 4 սպանվածների հարազատները «ոտքի» են կանգնելՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ Երկու զգուշացում ՄոսկվայիցԱրտառոց դեպք` ԵրևանումՓաշինյանն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների Երևանի Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀ Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Լայֆ Մեդ» ԲԿ-ն՝ երեխայի մաhվան մասինԽաչատուրյանն ու Իրաքի նախագահը քննարկել են TRIPP-ը Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներ | «Նոա»-ն հաղթեց ու դեռ փլեյ-օֆֆում խաղալու շանսեր ունի «Հայաստանի «վերածրագրավորումը» . Ինչի՞ է փորձում հասնել Արևմուտքը Երևանին միլիոնավոր եվրոներ հատկացնելով» Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը «Խողովակային ընտրություն. ի՞նչ է թաքնված Երևան-Բեռլին համագործակցության հետևում» Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ․ պատմության այս օրը (12 դեկտեմբեր)Սպասվում են տեղումներՆաիրի համայնքի ղեկավարի եկամուտները 4 տարում 5 անգամ աճել են. «Ժողովուրդ» ԱԱԾ–ն վայրագ ճնշումներ է գործադրել. Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը. «Հրապարակ» Սոթքում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են արել. բացառիկ. «Ժողովուրդ» Անկում՝ տարադրամի շուկայում8 հազար դոլարը 8 հարյուր է դարձել․ «Հրապարակ» Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. ԼավրովԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունըԵս մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հայտնվելով Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանԹրամփը թողարկել է 1 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտ» ներգաղթային վիզաներ Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրանտ Բաքվում ձերբակալվել են Հովսանի միջազգային առևտրի նավահանգստի ղեկավարը և այլ անձինք ԱՄՆ-ն և Իսրայելը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հարցում ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ ՔՊ-ն կրկնօրինակում է նախկինների արատավոր բարքերը Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձովՓաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը»
Ամենադիտված