Հայաստանը դեռ չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական կողմը դեռևս չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը, որոնք ընդունվել են անցյալ տարի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում:
Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը` նշելով, որ այդ փաստաթղթերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։
Լրագրողի հարցին, թե ինչն է անհանգստացնում Երևանին, նա պատասխանեց.
«Չի անհանգստացնում, քննարկման փուլում է գտնվում»։
Հիշեցնենք` փաստաթղթերի փաթեթն ընդունվեց նոյեմբերին Մինսկում, որտեղ կազմակերպվել էր կազմակերպության գագաթնաժողովը։
Հայաստանի ստորագրությունը չկա, քանի որ հայկական պատվիրակությունը չէր գնացել գագաթնաժողովին։