Հայկական բանակը մեր ազգային հարստությունն է ու մեր հիմնական պաշտպանը. Արշակ Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Դժվար է գնահատական տալ կադրային սպային, թե ինչ է իր համար հայկական բանակը, ինչ է ծառայությունը»։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ բանակը, ծառայությունն իրենց կյանքն է, ընտանիքն է։
Գեներալ-մայորը շնորհավորել է մեր զինծառայողներին, շաքայիններին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին՝ տոնի կապակցությամբ։ «Չնայած վերջին տարիներին մեր հետ անընդհատ, շարունակական, ոչ հաճելի իրադարձություններին, ես վստահ եմ, որ հայկական բանակը կա, հայկական բանակը լինելու է, հայկական բանակը միևնույն է՝ մնալու է մեր երկրի հիմնական պաշտպանող ուժը»,- նշել է Արշակ Կարապետյանը։
«Շնորհավորում եմ մեր տղաներին, աղջիկներին, մաղթում բարի ծառայություն՝ հանուն մեր հայրենիքի»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։