Ռուսաստանի թշնամիներն ընդմիշտ կանհետանան աշխարհի երեսից․ Մեդվեդև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը կանի ամեն ինչ, որ իր թշնամիները մեկընդմիշտ անհետանան աշխարհի երեսից, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա Լենինգրադի պաշարման վերացման 80-ամյակի կապակցությամբ գրառում է արել «ВКонтакте»-ի իր էջում, որում նշել է, որ Ռուսաստանն իր ինչպես 80 տարի առաջ է արել, այնպես էլ այսօր կվերացնի իր թշնամիներին։
«Այսօր, Արևմուտքի աջակցությամբ, Կիրը մարտահրավեր է նետել ոչ միայն Ռուսաստանին, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։ Ամեն ինչ կանենք՝ ինչպես 80 տարի առաջ, որ մեր թշնամիներն ընդմիշտ անհետանան աշխարհի երեսից»,- գրել է Մեդվեդևը։