Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2 բալ ուժգնությամբ։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի ԱԻՆ-ին։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Չինաստանի տարածքում՝ Ալմաթի քաղաքից 257 կմ հարավ-արևելք»,- ասված է հաղորդագրության մեջ։