Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Աչքը տեսածից է վախենում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տատիկս հաճախ էր վերհիշում իր մայրիկի ու քեռիների կյանքի պատմությունը: Անթառամը Հայաստան էր եկել Վանից: Չէր եկել, գաղթական էր դարձել իր երեք եղբոր հետ: Ողջ ճանապարհը եղբայրներից մեկին մեջքի վրա պահած էր բերել: Հասել էին Էջմիածին: Երկու եղբայրներն ու քույրը հաստատվել էին Հայաստանում, իսկ մեկին, ավաղ, «կորցրել» էին, տարիներ անց մի նամակ ստացել Ամերիկա աշխարհամասի ինչոր մի անկյունից, թե իրենց եղբայրը ողջ է: Բայց կապը վերականգնել չէր ստացվել: Ժամանակներն այլ էին: Այս պատմությունը մեր տանը հաճախ էր հնչում: Պատմողը տատիկս էր, իրենից առաջ իր մայրն ու նրա եղբայրներն էին եղել: Իրենցից հետո էլ իրենց երեխաներն են, մենք ու մեր երեխաները կլինենք:

Գենետիկ հիշողությունը հզոր բան է, առհասարակ հիշողությունը: Ինչ էլ գրենք, ինչպիսի բառ ու ձևակերպումներ էլ ընտրենք, միևնույնն է, Հրանտ Մաթևոսյանի խոսքի դիպուկությանը չենք էլ մոտենա. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Եվ, ահա, մեզանից մեր հիշողությունն են ուզում խլել: Դա պարզ ձևերով են անում՝ ավերում են կրթական համակարգը, դիպչում մշակութային օջախներին, խարխլում եկեղեցու հիմքերը: Առհասարակ, այս մարդիկ «բարելավելու»՝ իրենց «բարի» ցանկությունները կյանքի կոչելիս մեր պետությանն ու ժողովրդին հերթական մղձավանջի մեջ են նետում: Արդեն չենք հասցնում հետևել իրադարձություններին:

Նորությունը նորության հետևից: Այն մեկ մարդը մեկ հայրենիքի ու պետության սահմանումներն է փորձում հասկանալ, մյուս դեպքում՝ թե որ տարիքից երեխան էլ երեխա չէ, մի դեպքում՝ մեր օրհներգի ու զինանշանի հարցն ու դրանց՝ մեր իրականությանը ոչ համապատասխան լինելն է քննարկում, մեկ էլ՝ թե՝ բա դու երազանքներով ես ապրում, իմ սիրելի ժողովուրդ, Արագածը թողած, Արարատի մասին ես երազում: Հիմա էլ իրենց համար նոր մի զբաղմունք են գտել: «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագիծն են առաջ բերել: Մեզ չեն ասել, թե ինչ թեմաներ է իր մեջ ներառելու «Հայաստանի պատմություն» դասընթացը ու գուցե նաև մեղադրեն, թե քննարկում ենք մի դասագիրք, որի վերջնական տեսքը դեռ հայտնի չէ: Բայց աչքը տեսածից է վախենում: Միշտ, հատկապես այս իշխանությունների օրոք:

Ինչի՞ մասին կարող է լինել Հայաստանի պատմությունը: Միայն պետականությա՞ն, միայն պետականություն ունեցած Հայաստանի՞, թե՞ սոսկ այն Հայաստանի, որը երկարատև ընդմիջումից հետո պետականություն ձեռք բերեց 1918 թ.-ի մայիսին, հետո՝ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի երրորդ հանրապետությա՞ն մասին: Իսկ գուցե մի օր էլ որոշվի, որ Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թ.-ի իշխանափոխությա՞մբ, որը կշարունակեն «սիրո հեղափոխություն» կոչել, սեր, որը կործանում է հնարավոր ամեն ինչ: Իսկ եթե սարկազմը մի կողմ թողնենք, ապա իրապես «Հայաստանի պատմություն» եզրույթը չափազանց նեղ է՝ ամբողջովի ներկայացնելու Հայաստանի, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը:

Մանրամասները, փաստարկները այս օրերին մասնագետները հանրամատչելի ներկայացնում են, չխորանանք դետալների մեջ: Բայց ներքին մի զգացողությամբ մարդիկ վստահաբար գիտեն՝ աշակերտներին ոչինչ չեն պատմելու իրենց նախնիների, մեր պատմական հայրենիքի, մեր պահանջատիրության, մեր ցավի ու ցասումի, ինչու ոչ, թույլ տված սխալների, բայց նաև ծանրագույն օրերում ապստամբած ու մոխրից վեր հառնած մեր իմաստուն, բայց երբեք իր սխալներից դասեր չքաղած ժողովրդի մասին, այդ ժողովրդի մշակութային ժառանգության, ազգային հոգևոր արժեքների մասին: Մտահոգություն կա, որ փորձելու են մեզ բերել ու հավասարեցնել Ադրբեջանին, մի երկրի, որը փորձագետներն արհեստածին են անվանում, ասում, որ հազիվ հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն ունի, որ նույնիսկ «Կոկա-Կոլան» ավելի հին է, քան այդ երկիրը: Նրանք չեղած տեղից ամենօրյա ռեժիմով «պատմություն» են հորինում թե՛ իրենց, թե՛ մյուսների համար: Մենք մեր եղածն ենք փորձում ուրանալ...

Աշխարհի տարբեր անկյուններում ամենատարբեր պատճառներով ապաստանած հայը չի կորցնում իր ազգային արմատները միայն իր գենետիկ հիշողության շնորհիվ: Իսկ եթե ջնջեն հիշողությունը, տակն ի՞նչ է մնալու: Աշխատանքի գնացող, միայն կենցաղային հարցեր լուծող, տուն վերադարձող հա՞յ: Իսկ ի՞նչ է պատմելու այդ հայը իր երեխային, երբ նա հարցնի՝ հա՛յր, մա՛յր, իսկ մեր ազգի պատմությունը ո՞ր դարից է սկսվում: Գուցե այս ամենը շատերին հոռետեսական թվա, գուցե կարծիքներ լինեն, թե նոր դասագիրքը դեռ չեք էլ տեսել, բայց արդեն վատ-վատ բաներ եք ասում, բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, Շուշին դժգույն ու դժբախտ անվանող, Հայաստանի Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը կասկածի տակ դնող իշխանություններից լավ բան ակնկալելը մի տեսակ անուղղելի ու անհիմն լավատեսություն է, ավելին՝ մեծագույն մեղք հայրենիքի ու պետության հանդեպ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
Ամենադիտված