Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։