ԱԱԾ-ն 8 քարտեզ է գտել. ինչպե՞ս խայտառակել պետությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային անվտանգության ծառայության ականապատ դաշտերի 8 նոր տեղական մատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին:
ԱԱԾ-ն նշել է, որ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։
ԱԱԾ-ն նշել է, որ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։
Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ չկան։ Փոխանցվելիք 8 քարտեզները ձեռք բերված են եղել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների միջոցներով։
Ադրբեջանն օրերս կոչ էր արել միջազգային հանրությանը պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։ Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվությունը՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Ըստ էության, Ադրբեջանը հերթական պարտադրանքով նոր զիջումների է հասնում։ Իսկ ԱԱԾ հայտարարությանն ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանն ընդհանրապես ծաղր կարելի է որակել։ Հարց է ծագում, ինչո՞ւ է գործող վարչախումբը հերթական անգամ վարկաբեկում պետությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը պարտավորվում է փոխանցել ականապատ նոր դաշտերը, իսկ Ադրբեջանը պարտավորվում էր ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանում այսօր պաշտոնական տվյալներով երկու տասնյակից ավելի հայ ռազմագերիներ կան, ոչ պաշտոնական տվյալները մի քանի անգամ ավելի մեծ են, ընդ որում Բաքվի դատարանը երեկ 4 ամսով երկարաձգել է նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը։ Ավելին ադրբեջանական կողմը հայտարարել է, թե պարտադիր կերպով շարունակելու է հետաքննությունը նրանց նկատմամբ։ Ազատելու մասին խոսք լինել չի կարող, իսկ հայկական կողմը սեփական գերիներին մոռացության մատնելով՝ ինքնամոռաց տրվել է Ադրբեջանի պահանջները կատարելու գործին։
Սոնա Մելքոնյան