Բրիտանիայում աշխարհի վերջի նշան են նկատել անսովոր երեւույթի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանական Բիրմինգհեմ քաղաքում մարդիկ աշխարհի մոտալուտ վերջի նշան են տեսել արտասովոր երեւույթի մեջ, երբ առվակի ջուրը դարձել է արյան պես կարմիր։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։
«Աշխարհի վերջի նշան. Չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, հանրության անդամը Perry Common Meadows-ում արյունոտ հոսք է նկատել»,- նշվում է հոդվածում։
Քաղաքային իշխանությունները հետաքննություն են սկսել այս երեւույթի վերաբերյալ։ Խորհրդի անդամ Ջիլի Բերմինգհեմը գետի լուսանկար է հրապարակել X սոցիալական ցանցում՝ առաջացնելով լայն հանրային քննարկումներ:
«Ի՞նչ է սա գրողը տանի»,- հարցադրում է արել տեղի խորհրդի անդամ Դեյվիդ Բարքերը: Բիրմինգհեմի վարչակազմը, ըստ հրատարակության, դեռ չի պարզել, թե ինչ է տեղի ունեցել։