Էրդողանն Իրանի նախագահի ներկայությամբ խոսել է անվտանգության հարցերում տարածաշրջանային համագործակցության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյս գործողությունները (ահաբեկչական հարձակումները Քիրմանում) ուղղված են ոչ միայն Իրանի ժողովրդի, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության դեմ։ Քաոսի առևտրականները, ովքեր սնվում են արյունով և արցունքներով, հուսով ենք, որ չեն կարողանա իրականացնել իրենց հավակնությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք-իրանական ֆորումի ժամանակ, որին մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Նա ասել է, որ տարածաշրջանային պատասխանատվությունն ու համագործակցությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Ուստի Թուրքիան և Իրանը պետք է անպայմանորեն խթանեն իրենց տնտեսական համագործակցությունը՝ հանուն բարգավաճման, զարգացման և կայունության։ Մենք վճռական ենք մնում՝ հասնելու 30 միլիարդ դոլարի առևտրային նպատակին, որը սահմանել էինք Իրանի հետ անցյալում»,- հավելել է Էրդողանը: