ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում Դունյա Միյատովիչին կփոխարինի Մայքլ Օ՛Ֆլահերթին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայից պատգամավոր Մայքլ Օ՛Ֆլահերթին ընտրվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար՝ այս պաշտոնում փոխարինելով Դունյա Միյատովիչին։
Նշվում է, որ ԵԽԽՎ լիագումար նիստում Մայքլ Օ’Ֆլաhերթիի օգտին քվեարկել է 104 պատգամավոր։
«Շնորհավորում ենք Իռլանդիայից Մայքլ Օ’Ֆլաhերթիին, որը նոր է ընտրվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում: Նա կփոխարինի Դունյա Միյատովիչին և վեց տարի կծառայի որպես հանձնակատար»,- ասված է ԵԽԽՎ թվիթերում։