Իրանի նախագահ. Պաղեստինի հարցը հիմնարար է իսլամական աշխարհի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինի հարցը հիմնարար է իսլամական աշխարհի համար և պահանջում է արդար կարգավորում: Այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը։
Նա նաեւ հայտարարեց, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել նոր, արդար աշխարհակարգ հաստատելու եւ այդ ուղղությամբ Թուրքիայի հետ համագործակցելու համար։
«Էրդողանի հետ բանակցություններում մենք պայմանավորվեցինք աջակցել պաղեստինյան կողմին և դիմադրության առանցքին», - ասել է Ռաիսին՝ հանդես գալով Գազայում կատարված հանցագործությունների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկելու օգտին։