ԱԺ-ում ՔՊ խմբակցությունը Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել
է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից:
Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման,
ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: