Վերին Լարսի անցակետում մոտ 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերին Լարսի անցակետում մոտ 500 հայկական բեռնատար է կուտակվել: Այս մասին հունվարի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան «Վերին Լարս» անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ուղղությամբ մոտ 200 հայկական բեռնատար է կուտակվել։
«Եվս մոտ 300 բեռնատար Հայաստանից դեպի Ռուսաստան»,- հավելեց Հակոբյանը։
Ավելի վաղ NEWS.am-ի մաքսային կցորդը հայտնել էր նաև, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։