Բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր բրենդի ներքո՝ Գարեգին Նժդեհի 31/36 հասցեում հաճախորդների առջև իր դռները բացեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Շենգավիթ» մասնաճյուղը: ԱՄԻՕԻ արժեքների հիմքում ընկած է մարդակենտրոնությունը, որն ընդգրկված է նաև մասնաճյուղի ճարտարապետական աշխատանքների հայեցակարգում:
Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` հաճախորդների արագ որակյալ և հարմարավետ սպասարկման համար: Հաճախորդներին ներկայացվեցին զարգացման նոր ծրագրերը՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով: Առցանց ավանդ, հիփոթեքային վարկավորման գրավիչ առաջարկներ, AMIO Mobile հավելվածում թվային քարտ բացելու և ակցիայի ընթացքում քեշբեքից օգտվելու հնարավորություն…
ԱՄԻՕՆ շարունակելու է իր հաճախորդների համար էլ ավելի հասանելի, ճանաչելի և կիրառելի դարձնել ժամանակակից թվային գործիքները՝ մեծ ուշադրություն դարձնելով ֆինանսական հասանելիությանը: Բանկի ամբողջ մասնաճյուղային ցանցը նախատեսվում է վերաբրենդավորել մինչև 2024 թվականի վերջ՝ հանրությանը ներկայանալով բոլորովին նոր ձևաչափով:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից