2023-ին հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք․ ՊԵԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք:
Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների․