Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժեհամակարգային հիմքերը կործանելու տեսլականը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականից ի վեր ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների թեման իրենց օրակարգում են պահում։ Ու ամեն անգամ, երբ թվում էր, թե այս հարցը պետք է լուծում ստանա, սահմանադրական փոփոխությունների թեման այդպես էլ առկախվում էր։

Իրադարձությունների ընթացքը վկայեց, որ խնդիրը ոչ թե եղած սահմանադրաիրավական համակարգը փոխելն է եղել, այլ սահմանադրական փոփոխությունների թեման իշխող ուժի շահերին ծառայեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Օրինակ՝ երբ պետք էր ՍԴ դատավորների կազմը փոխել, իշխանությունները միանգամից առաջ մղեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնելու հարցը։ Բայց երբ ԱԺ-ի միջոցով այդ փոփոխությունները կատարեցին, արդեն անհրաժեշտություն չկար առանձին սահմանադրական փոփոխության գործընթացի։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը դիտարկում էր նախագահական համակարգին անցնելու կամ նախագահի լիազորություններն ավելացնելու տարբերակը, եթե հանկարծ «համապատասխան» իրավիճակ ստեղծվի։ Այդպես սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծվեց, սակայն այն փաստացի մի քանի տարի պարզապես «ջուր ծեծեց», քանի որ այդպես էլ հրատապ նշանակություն չստացավ իշխանությունների կողմից, իսկ «սուպերվարչապետական կոստյումը» մնաց Փաշինյանի հագին, որը վայելեց իրեն տրված «ծովից ծով» լիազորությունները։

Դեռ ավելին, նա ոչ միայն եղածով չի բավարարվում, այլև ժամանակի ընթացքում ավելի է ուժեղացնում իր սուպերվարչապետական լծակները։ Սակայն երբ արդեն տեղեկություն կար, որ փոփոխությունների նախագիծը փաստացի պատրաստ է ներկայացնելու հանրային քննարկման, Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն», այսինքն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն: Այս դեպքում հարց է ծագում՝ եթե գործող համակարգը լիովին ձեռնտու է իշխանություններին, ինչո՞ւ է Փաշինյանը նորից սկսել խոսել նոր Սահմանադրության ընդունման մասին, երբ ի սկզբանե պարզ էր, որ կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենալու։ Դրա մասին հայտարարեց նաև թիվ մեկ քպականը՝ Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, այն, որ Փաշինյանն ուզում է անընդհատ պատմության մեջ մնալ, կարևոր չէ՝ դրական, թե բացասական լույսի ներքո, ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ նա ուզում է ընդունել տալ «փաշինյանական Սահմանադրություն»:

Մյուս կողմից՝ այդ հանրաքվեն նրա համար կարող է դառնալ յուրատեսակ վստահության քվեարկություն՝ արտահերթ ընտրությունների փոխարեն, ինչի մասին այդքան խոսվում է, ինչի նախապայմանները, սակայն, ամբողջովին բացակայում են: Իրականում կան նաև խորքային այլ պատճառներ։ Նախ՝ շատ փորձագետների համոզմամբ, Սահմանադրություն փոխելով՝ իշխանությունները ձգտելու են գլխավոր օրենսդրական փաստաթղթից դուրս թողնել հայ ազգային ձգտումների մասին դրույթները և հղումը Անկախության հռչակագրին, որտեղ նշվում են նաև Արցախի ճակատագրի հետ կապված նպատակները, կարևորվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և այլն։ Բացառված չէ, որ այդ փաստաթղթից դուրս մնան նաև ազգային արժեհամակարգին ու ինստիտուտներին վերաբերող այլ կարևոր դրույթներ ևս։ Օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին, ընտանիքի մասին դրույթները։

Պարզ է, որ խնդիր է դրված լիովին նոր Սահմանադրության ընդունման միջոցով մեր պետականությունը զրկել իր արժեքային համակարգից, երբ մեր հանրությունը կհամակերպվի պարտվողականությանն ու զիջողականությանը։ Պատահական չէ, որ դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ունենա, ՀՀ գործող սահմանադրությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, ինչից պետք է հրաժարվել: Դրան գումարած՝ հայտարարվում էր, որ Հայաստանը չպետք է տարածքային պահանջներ առաջ քաշի նաև Ադրբեջանի նկատմամբ: Բայց տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ ամեն ինչ նոր Սահմանադրության ընդունմամբ չի ավարտվելու, դրան հետևելու է նաև արժեհամակարգային այլ տարրերի վերափոխումը։ Օրինակ՝ գործող իշխանություններն արդեն իսկ իրենց քայլերով ցույց են տալիս, որ կարող են փոխել ՀՀ զինանշանը, որը հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած հայկական պետականության շարունակականությունն է արտահայտում։ Պատահական չէ, որ Փաշինյանը սկսել է շատ խոսել Արագածի մասին, որ ՀՀ տարածքում գտնվող ամենաբարձր լեռն է, իսկ Արարատը մեր ինքնիշխանության տակ գտնվող տարածքից դուրս է։

Այդպիսով նա տեսանելի է դարձնում, որ հակված է Արարատի պատկերը հանել զինանշանի վրայից։ Դե, կարելի է նաև հայկական թագավորությունների զինանշանները ընդհանրապես դուրս բերել, տեղը «թավշյա հեղափոխության» խորհրդանիշները դնել։ Կատակը՝ կատակ, բայց հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում քննադատել էր հայկական 4 թագավորության զինանշանները։ Փաստացի այսօրվա իշխող քաղաքական ուժը, Փաշինյանի գլխավորությամբ, ձգտում է ջնջել նաև մեր պատմությունը, մոռացնել անցյալի հիշողությունը, ու դա արվում է դպրոցից սկսած։ Բոլորովին պատահականություն չէ, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի բովանդակությունն այդպիսի մեծ աղմուկ բարձրացրեց։ Ավելին, կան տեղեկություններ, որ Փաշինյանն ընդհանրապես որոշել է «նորովի խմբագրել» տալ մեր ողջ պատմությունը:

Սրան գումարենք այն, որ նախագիծ է շրջանառվում՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», և ամեն ինչ «տեղը կընկնի»: Հասկանալի է, որ այս ամենը ոչ միայն հանրային պահանջի հետ ընդհանրապես կապ չունի, այլ ուղղակի հակառակորդի պահանջն է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունն է, որ հայ ժողովուրդը մոռանա անցյալը, իր ազգային արժեքները և դառնա անդեմ զանգված, որին հեշտ կլինի դրդել զիջումների, իսկ հարկ եղած դեպքում քայքայել հայկական պետականությունը։ Բայց դե, եթե հանրային պահանջին հետևելու լիներ այս իշխանությունը, ամեն ինչ այլ կերպ կլիներ, իսկ իրենք վաղուց հեռացած կլինեին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»
Ամենադիտված