Թուրքիայում «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 36 անձ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ոստիկանությունը վերջին օրերին ձերբակալել է «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 36 անձի։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Նրա փոխանցմամբ՝ կասկածյալները ձերբակալվել են 11 նահանգներում, ասել է Երլիկայան։ Նախարարն ասել է, որ Թուրքիան «ոչ մի ահաբեկչի թույլ չի տա խաթարել երկրի խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը»։