Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կնքել «խաղաղության պայմանագիր»․ որքան շուտ, այնքան լավ․ Պետդեպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանն ու Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում բանակցություններում զգալի առաջընթաց են գրանցել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը․
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու աշխատանքը։ Աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա։
Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ հայկական ու ադրբեջանական կողմերը զգալի առաջընթաց են գրանցել վերջին մեկ տարվա ընթացքում․ «Կոչ ենք անում կողմերին պահպանել այդ իմպուլսը, պահպանել նախորդ բանակցությունների արդյունքները և կնքել պայմանագիր», - ասել է Միլլերը։