Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փոխնախարարն ու ԾԻԳ ղեկավարը Ավանեսյանին հորդորել էին՝ չբացել անավարտ հիվանդանոցը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բացված Մարտունու հիվանդանոցի չշտկված թերությունների մասին, որ հաջորդ պաշտոնանկ արվող մարզպետն ինքը չլինի։ Հիվանդանոցի շուրջ բարձրացած սկանդալից հետո նախարար Անահիտ Ավանեսյանը, եւս իրեն ապահովագրելու համար, աշխատանքից ազատել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին եւ նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանին` նրանց հորդորելով դիմումներ գրել, կամովին հեռանալ։ 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատված երկու պաշտոնյան էլ նախարար Ավանեսյանին նախապես տեղեկացրել են հիվանդանոցի անավարտ եւ թերի վիճակի մասին ու հորդորել են` ժամանակից շուտ չանել պաշտոնական բացումը, քանի որ հիվանդանոցը դեռ պատրաստ չէ շահագործման։ Ե՛վ Արմեն Նազարյանը, ե՛ւ Երվանդ Էլիբեկյանը մեզ հետ զրույցում չհերքեցին մեր այս տեղեկությունը։ «Ես հիմա պաշտոնապես արձակուրդի մեջ եմ, այդ թեմայով ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել։ Դուք կարող եք գնալ Մարտունու հիվանդանոցում շրջել` շինարարությունն էլ, ամեն ինչն էլ տեղում է»,- անորոշ պատասխան տվեց Նազարյանը։ «Սեփական դիմումի համաձայն եմ աշխատանքից ազատվել, իսկ մյուս հարցերը խնդրում եմ առողջապահության նախարարությանը տալ»,- Մարտունու հիվանդանոցի սկանդալի պատճառով պաշտոնանկ լինելու վերաբերյալ մեր հարցին այսպես արձագանքեց Էլիբեկյանը։ 

Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումների համաձայն, բայց հայտնի է, թե մեզանում ինչպես են այդ դիմումները «գրվում»:

Ավելի վաղ գրել էինք, որ անցած տարի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունը։ «Սա շատ կարեւոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց եւ լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլեւ սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս»,- հայտարարել է Փաշինյանն այդ օրը։ Բացման արարողությունից, սակայն, անցել է երկու ամսից ավելի, բայց ժամանակակից տեխնիկայով հագեցած այդ բժշկական կենտրոնը դեռեւս չի գործում: Պարզվում է՝ կան այնպիսի թերություններ, որ ԲԿ-ն հնարավոր չէ շահագործել: Իսկ պատկան մարմինները հապաղում են դրանք վերացնել սահմանված ժամկետներում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղելՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են шկանների վրա. ԻՀՊԿԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով. պատմության այս օրը (Նոյեմբերի 2)Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումներըՖլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կnրծանվել. կան զnհեր«Յուվենտուս»-ը տարեդարձը նշել է «Նապոլի»-ի նկատմամբ հաղթանակով
Ամենադիտված