Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Զանգեզուրի միջանցքը» զուտ Փաշինյանի «դիվանագիտական ջանքերի» արդյունք է. երբևէ չի եղել միջազգային օրակարգի մաս. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի միջանցքը» զուտ Փաշինյանի «դիվանագիտական ջանքերի» արդյունք է, որը երբևէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ստորագրումը վերջինիս կողմից:Այս մասին ասվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածում, որը  հրապարակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

«Ալիևի տարեսկզբյան հարցազրույցը նոր լիցք հաղորդեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումներին: Որքան էլ Փաշինյանը և իր թիմը փորձում էին ծածկադմփոց անել այդ խնդիրը, որքան էլ իրենց բնորոշ ստախոսությամբ և ցինիկությամբ հայտարարում էին, որ «հարցը փակված է», Ադրբեջանի նախագահի բավականին բաց և շատ ագրեսիվ խոսքը սառը ցնցուղ էր իշխանական քարոզիչներին դեռևս հավատացողների գլխին:

Հայաստանի տարածքով պանթյուրքական նախագիծը, որով իրար պիտի միանային թյուրքական ծագում ունեցող ժողովուրդները՝ Փոքր Ասիա, Հարավային Կովկաս, Միջին և Կենտրոնական Ասիա ուղեծրով, որպես թյուրք ինտելեկտուալների երազանք՝ նոր չէ և ծնվել է 20-րդ դարի սկզբին, սակայն Հարավային Կովկասի խորհրդայնացումը կանխեց նրա իրականացմանն ուղղված ջանքերը, և «թյուրքական գոտու» երազանքը հայտնվեց կաբինետների փոշոտ դարակներում:

Սովետական Միության փլուզումը շանս էր պանթյուրքական ծրագիրը կյանքի կոչելու համար, սակայն Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակը կրկին որևէ շանս չթողեց համայն աշխարհի թյուրքական ընդհանուր տարածք ստեղծելու համար:

2018թ.-ին Փաշինյանի իշխանազավթումից հետո Թուրքիայի և նրան սատարող գեոպոլիտիկ կենտրոնների համար հնարավորությունների նոր պատուհան բացվեց: Սարքած և ողբերգական 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից Ալիևը լավագույնս օգտվեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խցկելով դանդաղ ազդեցության սույն ռումբը:

«Նախկինների» վրա սեփական մեղքերը և դավաճանությունները բարդելու փորձերի մեջ Փաշինյանը փորձում էր մտցնել նաև «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը՝ պնդելով, թե Արցախյան կարգավորման բոլոր առաջարկները մշտապես ներառել են բոլոր կոմունիկացիաների բացման հարցը: Սակայն ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի եղել և ոչ մի դրույթ, կամ առիթ, կամ ձևակերպում, որի շնորհիվ Ադրբեջանը և Թուրքիան կարող էին վերագործարկել իրենց վաղեմի երազանքը:

Ասածս ապացուցելու համար ձեզ եմ ներկայացնում Թյուրքական պետությունների կազմակերպության (պանթյուրքական նախագծի միակ ինստիտուցիոնալ մարմինն է) կողմից ստեղծման օրվանից առ այսօր ընդունված փաստաթղթերի վերլուծությունը, որը կրկին միանշանակորեն վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրյան միջանցքի» վերակենդանացնողն է՝ Էրդողանի և Ալիևի հետ միասին:

Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) ստեղծվել է որպես «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ» 2009 թվականին Նախիջևանի պայմանագրի հիման վրա և դրանից հետո ընդունել է 13 հռչակագիր:

Ի սկզբանե այս կազմակերպության հայտարարություններում հայ-ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ հակամարտության վերաբերյալ անդրադարձը բավականին զուսպ էր և աչքի չէր ընկնում ընդգծված ադրբեջանամետ ձևակերպումներով:

2009 թվականի Նախիջևանի պայմանագրում կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին:

2011 թվականին Ալմաթիի հռչակագրում կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:

Թե՛ 2009թ.-ի, թե՛ 2011թ.-ի, թե՛ դրանից հետո՝ մինչև 2021 թվականն ընդունված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք», «օկուպացված տարածքներ» և այլ նմանատիպ ձևակերպումներ չկան: Այսինքն՝ «Սերժի վախտ» անգամ ամենապրոթուրքական կազմակերպության պաշտոնական հայտարարություններում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա:

Այսպես շարունակվում է մինչև 2021 թվականի Ստամբուլյան հռչակագիրը, որտեղ առաջին անգամ պաշտոնապես հայտնվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակում՝ «Կազմակերպությունը ընդգծում է Զանգեզուրի միջանցքը՝ որպես ծագող հնարավորություն՝ խթանելու առավել լավ փոխկապակցվածություն միջկասպյան միջազգային արևելք-արևմուտք միջանցքի շրջանակներում և կոչ է անում անդամ երկրներին աջակցել Ադրբեջանի կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման ուղղությամբ» (կետ 40-րդ):

Դրանից հետո այդ միջանցքի մասին հիշատակումն այլևս դառնում է թյուրքական կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերի անբաժան մասը (Սամարկանդ 2022, Անկարա 2023 և այլն):

Կարող ենք եզրակացնել, որ նախքան 44-օրյա պատերազմն Ադրբեջանին չի հաջողվել այնպես անել, որ ամենաադրբեջանամետ և թուրքամետ այս կազմակերպությունը նույնիսկ իր պաշտոնական հաղորդագրություններում հանդես գա ընդգծված պրոադրբեջանական տեքստերով: Այս կազմակերպությունն ընդգծված ադրբեջանամետ տեքստեր սկսեց ընդունել միայն 44-օրյա պատերազմից հետո, իսկ Ալիևի հորինած «Զանգեզուրի միջանցքը» կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում հայտնվեց միայն 2021թ. ամռանը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանի վերարտադրությունից հետո:

Այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը» զուտ Փաշինյանի «դիվանագիտական ջանքերի» արդյունք է, որը երբևէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ստորագրումը վերջինիս կողմից: Եթե այս թեման, ինչպես նաև Արցախի հարցում կողմնակալ դիրքորոշումը բացակայել է նույնիսկ թուրքական երկրների կազմակերպության օրակարգից, ակնհայտ է, որ այլ միջազգային կառույցներում մթնոլորտը դժվար առավել ադրբեջանանպաստ լիներ:

Այսինքն՝ միջազգային հանրության կողմից ՀՀ նկատմամբ անհամաչափ ճնշումների, Արցախը վաղուց ադրբեջանական ճանաչելու, Զանգեզուրի միջանցքի և այլնի մասին գործող իշխանությունների հայտարարություններն անհիմն են և միտված են կոծկելու սեփական հանցագործ ձախողումները»:

Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով
Ամենադիտված