Հանդիպում է կայացել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի և ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի միջև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հունվարի 17-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին նրա խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է այս ոլորտում եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։