Թրամփը հաղթել է Այովայում՝ ներկուսակցական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնալդ Թրամփը երեկ Այովա նահանգում հանրապետականների ներկուսակցական ընտրություններում հնչեղ հաղթանակ տարավ՝ չնայած իր դեմ բազմաթիվ իրավական խնդիրներին, հաղորդում է Reuters-ը։
«Շնորհակալություն Այովա, ես ձեզ սիրում եմ», իր հիմնադրած Truth Social սոցիալական հարթակում գրել է Թրամփը։
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու դառնալու համար պայքարում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։
Այովայում ձայների գրեթե 90 տոկոսի հաշվարկով՝ Թրամփը հավաքել է 50, 9 տոկոս, Դե Սանտիսը՝ 21,4 տոկոս, իսկ Հեյլին 19 տոկոս ձայն։