Հաշվառվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացիների տվյալները. Արմեն Ղազարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաշվառվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացիների տվյալները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով, օգնություն է ցուցաբերվել 112 հազար քաղաքացու։ Թվերի անհամապատասխանությունը պաշտոնյան բացատրել է նրանով, որ հոկտեմբերի 5-ից բռնի տեղահանվածների գրանցումն իրականացվում էր ոչ միայն սահմանին, ինչը հնարավորություն տվեց որոշ անազնիվ անձանց գրանցվել առանց բռնի տեղահանման։ Հետագայում տվյալները զտվել են զտման միջոցով: Գործընթացը շարունակվում է։