Հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ ի՞նչ է հայտնի
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 59-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը պարզաբանումների համար գնացել է նրա տուն, որտեղ հարևանը փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ ինքը միջամտել է, վնասվել է դաստակը: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Պարզվել է նաև, որ րոպեներ անց 59-ամյա տղամարդը դանակը ձեռքին մտել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին:
Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն:
Գորիս քաղաքի 59-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
`