«Ռուսներ, հեռացե՛ք այստեղից». Քաղաքագետը կանխատեսել է Հայաստանում ռուսական բազայի փակումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRossaprimavera.ru–ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, որպեսզի նա հանձնի Արցախը, և որպեսզի Հայաստանում տեղակայվեն ոչ թե ռուսական ռազմաբազաներ, այլ ՆԱՏՕ-ի բազաները: Նման կերպ է Ժողովրդական ճակատի եթերում արտահայտվել քաղաքագետ Վլադիմիր Կարասևը։ «Փաշինյանը հայ չէ՝ նա թուրք է, որին բերել են ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի ինքնիշխանությունը թուրքերին հանձնելու համար, որպեսզի ռուսական բազաների փոխարեն լինեն ՆԱՏՕ-ի բազաներ», -հայտարարել է նա: Քաղաքագետն նման կերպ մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Բեռլինը շահագրգռված է Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ։
Նրա կարծիքով, հենց որ Եվրոպայից Հայաստան զենք մատակարարվի՝ ռուսների դեմ սադրանքներ կսկսվեն Գյումրիում, որտեղ կա ռուսական ռազմաբազա, վճարովի ազգայնականների հանրահավաքներ կսկսվեն «Ռուսներ, հեռացե՛ք այստեղից» կոչերով։ Քաղաքագետը նաև նշել էց, որ դա արվում է այնտեղ ԱՄՆ ռազմաբազաներ տեղադրելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, և այս և մի քանի այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկել Երևանին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը