Հայաստանում Մոլդովայի քաղաքացու են ձերբակալել․ անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ է մեղադրվում
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանությունից հայտնում են․
«ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 32-ամյա Միհաիլ Կ.-ին:
Նա 2023 թ. նոյեմբերի 1-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»: