Տիրան Խաչատրյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել. նա գտնվում է ՁՊՎ-ում. փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալված է, գտնվում է ՁՊՎ-ում, նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Պարոն Խաչատրյանը հարցաքննվել է, նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել, նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, եթե 72 ժամը լրանալուց հետո նրան մեղադրանք չառաջադրվի, նա ազատ կարձակվի»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan.com-ի հաղորդմամբ, կրակոց արձակելու մեջ կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է, որին իրավապահները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: