Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արտահանու՞մ, թե՞ վերաարտահանում՝ հարցը դա է. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տարակուսանքի մեջ է ադամանդների հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ Հայաստանից ադամանդի և թանկարժեք քարերի արտահանման ծավալն աճել է 30 %-ով և հասել 58 մլն դոլարի։ Այդ մասին  2023 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Բայց նրան հարցրել են, թե իսկապե՞ս դա արտահանում է, այլ ոչ թե վերաարտահանում։ Նրա խոսքով, «Հայ Ալմաստ» պետական ​​ընկերությունը ներկրում է միայն թանկարժեք քարեր և մետաղներ, որոնք օգտագործվում են արտադրության համար։ Լրագրողներին, սակայն, չի բավարարել փոխնախարարի պատասխանը և նրանք ներկայացրել են մաքսային մարմինների տվյալներ, ըստ որոնց հանրապետությունից արտահանվել է 3,7 մլն կարատ ադամանդ։ Միաժամանակ, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների, հանրապետությունում վերամշակվել է ընդամենը 141 հազար կարատ ադամանդ։ Դրա պատասխանը չի եղել ո՛չ փոխնախարար Տերյանից, ո՛չ էլ նրա անմիջական ղեկավար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, ովքեր հայտարարել են, որ հայտարարված ցուցանիշները ստուգման կարիք ունեն։

Վերարտահանումը զգալիորեն նպաստել է Հայաստանից Ռուսաստան արտահանման ավելացմանը, և արժեքային արտահայտությամբ կազմել է 215 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ասել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2023 թվականի առաջին վեց ամիսների պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։ Նախարարն այնուհետ նշել էր, որ այդ ընթացքում Ռուսաստանից շարունակվել է մարդկանց և կապիտալի մեծ հոսքը։

Հանրապետության իշխանությունները «ցեմենտել» են սահմանները և անում են ամեն ինչ, որպեսզի տեղական ընկերությունները չհայտնվեն արևմտյան երկրորդական պատժամիջոցների տակ, անցյալ տարվա հուլիսին մատնանշել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ադամանդի արդյունահանող ռուսական Alrosa ընկերության նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում ներառել է ընկերության գործադիր տնօրեն Պավել Մարինիչևը։ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Յոթնյակի (G7) երկրների կողմից ռուսական ադամանդի ներմուծման սահմանափակումները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսությունը «թուլացնելուն»։ G7-ի ղեկավարներն այդ համաձայնությանը եկել են 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, որից երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 19-ին, ՌԴ Ֆինանսների նախարարը և Alrosa-ի վերահսկիչ խորհրդի ղեկավար Անտոն Սիլուանովը հայտարարել են, որ ռուսական ադամանդները կվերաուղղվեն դեպի նոր շուկաներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Հայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Ամենադիտված