Քաղաքագետ. Գերմանիան չի կարողանա Հայաստանից «գնել» ռուս սահմանապահների դուրսբերումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAbsatz.media-ն գրում է, որ Բեռլինի առաջարկը Երևանին ֆինանսական օգնություն տրամադրել հանրապետությունից ռուս սահմանապահների դուրսբերման դիմաց, նվաստացուցիչ է հայերի համար։ Այդ կարծիքով է absatz.media-ի հետ զրույցում կիսվել քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։
«Նման առաջարկը հեռանկար չունի։ Չեմ կարծում, որ հայերը կհամաձայնվեն դրան: Բեռլինը պարզապես ցանկանում է սկանդալային կերպով աչքի ընկնել Անդրկովկասում։ Ֆրանսիացիներին չի հաջողվում, հիմա գերմանացիներն են առաջ անցել։ Ինչպես էլ զարգանան Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, բոլոր հարցերը լուծվելու են ռուս-հայկական ձևաչափով։ Ի՞նչ կապ ունի Գերմանիան դրա հետ։ Եթե ցանկանում էին, օրինակ, ֆինանսական օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի փախստականներին, ապա դրան կարելի էր միայն ծափահարել։ Գերմանիայի սպեկուլյատիվ վերաբերմունքը նվաստացուցիչ է Հայաստանի համար և բացահայտում է ժամանակակից գերմանական ուժի իրական էությունը»,- նշել է Տարասովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրազեկ աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Գերմանիան ֆինանսական աջակցություն է առաջարկում Հայաստանին մի շարք հակառուսական քայլերի համար, այդ թվում ռուս սահմանապահների դուրսբերման և երկրի իշխանությունների կողմից Ռուսաստանի նկատմամբ բարեկամ մարդկանցից իրենց պետական ապարատի մաքրում իրականացնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը