Սպառազինության մատակարարումն Ուկրաինա պատշաճ չի համակարգվել․ Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի գլխավոր տեսուչը պարզել է, որ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն ու Վաշինգտոնում և Եվրոպայում աշխատող դիվանագետները չեն կարողացել արագ կամ ամբողջությամբ հաշվել Ուկրաինա ուղարկված շուրջ 40000 զինատեսակները, գրում է «New York Times»-ը։
Սա, ըստ զեկույցի հեղինակների, մտավախություն է առաջացնում, որ զինատեսակների որոշ մասը կարող էր գողացվել կամ դառնալ մաքսանենգության առարկա:
Զեկույցում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ մատակարարված սպառազինության ինչ-որ մաս Լեհաստանում ԱՄՆ ռազմական նյութատեխնիկական ապահովման կենտրոն կամ ուկրաինական ռազմաճակատ հասցվելուց հետո չի օգտագործվել ըստ նշանակության։