Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է հարուցել՝ փոխհատուցում պահանջելով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀաագայի մշտական արբիտրաժային դատարանում տեղի է ունեցել ընթացակարգային լսումներ՝ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա Հայաստանի դեմ հարուցված միջպետական արբիտրաժի շրջանակներում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ 2023 թվականի փետրվարի 27-ին Բաքուն Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել՝ Հայաստանին մեղադրելով էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթները խախտելու մեջ և փոխհատուցում պահանջելով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։