ԱԱԾ տնօրենի տեղակալներն ազատվել են պաշտոններից, ապա վերանշանակվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ վերանշանակվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ վարչապետի որոշմամբ՝ վերանշանակվել է նույն պաշտոնում։
Նշենք, որ գործընթացը պայմանավորված է դեկտեմբերի մի շարք օրենքներում փոփոխություններով, որոնցով վարչապետին է վերապահվել ԱԱԾ տնօրեն ու տեղակալներ նշանակելու որոշումը: