Եղվարդում ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և հայտնվել դաշտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Ա.Գ.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները, վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։