Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տասնյակ ակտիվիստներ հավաքվել են Նյու Յորքի Թայմս Սքուերում և Սպիտակ տան մոտ՝ անցկացնելով բողոքի ցույց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին: Այս մասին հայտնում են Reuters-ը և Fox News-ը։

Սպիտակ տան մոտ ցուցարարները ծածանել են պաղեստինյան դրոշը և ծածանել «Ազատ Պաղեստինը» և «Դադարեցնել Եմենի ռմբակոծումը» կարգախոսներով պաստառներ։ Բողոքի ցույցերը կազմակերպել է հակապատերազմական ANSWER կոալիցիան, որը Եմենում հարվածները համարում է «խոշոր էսկալացիա», որը կարող է հանգեցնել լայնածավալ տարածաշրջանային ռազմական հակամարտության, ասվում է խմբի հայտարարության մեջ X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան օդից և ծովից հարվածներ են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա խմբավորման հարձակումների:

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։

Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։

Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:

Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները Tomahawk թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել նավերից։

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հութիների մի շարք ռազմական օբյեկտները։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները Եմենում հարվածներ են հասցրել, մասնավորապես, հրթիռների տեղակայման վայրերին, ռադիոտեղորոշիչ կայաններին և անօդաչու թռչող սարքերին: Նա նաև հութիներին հասցված վնասը գնահատել է զգալի, սակայն ճեպազրույցի ժամանակ այլ մանրամասներ չի ներկայացրել:

Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հութիներին դեռ չեն պատասխանել։

Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։

Հրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ ԹրամփԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի Երևանում կայացավ «Կյանքս» վավերագրական ֆիլմի պրեմիերան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՆինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով․ ՊԵԿ Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին ՌԴ դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից Ավստրալիան կոչ է արել Լիբանանին ընդգրկել Մերձավոր Արևելքի հրադադարի մեջ Երբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդները Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ․ ՀԿԿ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի է ունեցել հինգ երկրաշարժ. մանրամասներՄոսկվան կորցնում է հավատը Երևանի խոսքերի նկատմամբԴերասանուհի Մերաբովան քննադատել է Հայաստանի վարչապետի քաղաքականությունը4 վիրավորները զինծառայողներ են․ մանրամասներ՝ Լոռու մարզի ՃՏՊ-իցՌուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին ՀՀ վարչապետը Կրեմլում կարծես թշնամու թիկունքում գտնվող դիվերսանտ լիներԵրբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»Արտառոց դեպք՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցումՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու«Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը․ պատմության այս օրը (09 ապրիլ) Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»Փոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»Ավագը վերադառնում է շարք. Մուսաևը խոսել է Սպերցյանի առողջական վիճակի մասին Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ»Երուսաղեմի սրբավայրերն այցելուների համար կբացվեն ապրիլի 9-ին Մերձավոր Արևելքում հրադադարից հետո Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱնհաղորդ չպետք է մնան. «Փաստ»Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»Պարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում ընտրություններին․ «Ժողովուրդ» Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. «Հրապարակ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ
Ամենադիտված