Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ Քերոբյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։
Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։