Գազայի հատվածում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով 40 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում բնակելի շենքի վրա իսրայելական բանակի հարվածի հետևանքով 40 մարդ զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնում է Գազայի վարչակազմի լրատվական գրասենյակը։
«Իսրայելական օկուպացիոն բանակը թյուրիմացության մեջ է գցում հասարակական կարծիքը և, Դեյր ալ-Բալահի տարածքը որպես անվտանգ տարածք հայտարարելուց հետո ռմբակոծել է այնտեղ գտնվող բնակելի շենքը: Զոհվել և վիրավորվել է մինչև քառասուն մարդ»,- ասվում է զեկույցում։