Սանկտ Պետերբուրգի նավահանգստում առգրավվել է 11 միլիարդ ռուբլի արժողությամբ կոկաին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգի նավահանգստում մաքսային ծառայության աշխատակիցներն ու ԱԴԾ-ն առգրավել են ավելի քան մեկ տոննա կոկաին, որի արժեքը կազմում է 11 միլիարդ ռուբլի։
Մաքսանենգ ապրանքով բեռնարկղը ժամանել էր Նիկարագուայից։ Հանցագործները բեռների մոդուլի վերին մասում թաքցրել են մոտ 1000 բրիկետ՝ կոկաինով։
Հարուցվել է քրեական գործ: