Ռուբեն Ռուբինյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: